Իշխանություններն իրենք իրենց ծուղակն են գցել․ դրսի խաղացողները կարգի են հրավիրում նրանց

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

Տարիներով ադրբեջանցիների մոտ հայերի նկատմամբ այնքան շատ թշնամանք է կուտակվել, որ կարող է լրջորեն դրսևորվել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ խոսելով նրանց վերջին սադրանքերի մասին։

Նրա խոսքով՝ պետք է մտածել, ոչ թե այն մասին, թե ինչ սադրանքներ են անում, այլ՝ ինչպես կանխել դրանք, կարողանալ ոտքի կանգնել դաշնակիցների, աջակիցների օգնությամբ։

«Եթե մենք երկար մնանք այս վիճակում, դուրս գալու բոլոր դռները կփակվեն։ Այն կորուստները, որ մենք տվել ենք, պետք է համարվեն բավարար։ Նոր պատերազմը պետք է բացառվի։ Ամեն ինչ պետք է անենք, որ մեր չորս հարևաններից ոչ մեկը մեզ թշնամի չհամարի, բայց դա չպետք է լինի ի հաշիվ մեր շահերի»,- ասել է նա։

Խոսելով գերիների վերադաձի մասին՝ իրավապաշտպանը նկատել է, որ Արցախում խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովի հայտարարությունը պատահական չէր։

«Նրանք ստիպված եղան իրենց զորահրամանատարի բերանով ասել, որ գերիների վերադարձի թեման սադրանք էր մեր իշխանության կողմից։ Կարծում եմ՝ քանիցս զգուշացրել են և արդեն հրապարակային ասացին։ Կարգի են հրավիրում, ասում են՝ բավական եղավ։ Հիմա դրսի խաղացողներն են փորձում նրանց կարգի հրավիրել»,- ընդգծել է նա։
Հարությունյանը չի կարծում, որ մեր իշխանություններին կարող էին շփոթմունքի մատնել՝ ծուղակը գցելու համար։

«Մեր իշխանություններին ծուղակը գցել պետք չէ, իրենք իրենց գցել են այնտեղ»,- եզրափակել է նա։  

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս