Լավ, երկրի ղեկավարը ո՞նց կարող է ասել՝ ծառ տնկեք, որ ադրբեջանցուն չտեսնեք. Օհանյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

Իրականում սահմանազատումը և սահմանագծումը խախտումներով է իրականացվում, եթե հակառակորդը գա կանգնի այն կետում, որտեղով դուք եք թույլ տալու, բնակիչների տները հայտնվելու են հակառակորդի տարածքում։ Ձեր երկրի ղեկավարը սահմանապահների փոխարեն ասում է՝ ծառ տնկեք, ո՞նց կարող է ասել՝ ծառ տնկեք, որ ադրբեջանցուն չտեսնեք։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։

Պատգամավորը՝ դիմելով ՔՊ-ին նշեց, որ այս օրերին ոստիկանական շարքերում ինչ-որ գնդապետ է հայտնվել․ «Հիպի մազերով, ոչինչ չասող հայացքով, ու նա գտնվում է ոստիկանության շարքերում։ Դա նոռմ է դարձել ոստիկանության ղեկավարության համար»,-ասաց Օհանյանը՝ շեշտելով, որ այսօր սահմանապահ գյուղերում անհամաչափ ուժ է կիրառվում այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց իրավունքն են պաշտպանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ