Կրակոցներ՝ Աշտարակում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակոցի հետքերով «Mercedes» ու «Lada»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

կր

Երեկ՝ մայիսի 9-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում ՀՀ ազգային անվտանգոթյան ծառայության Արագածտնի մարզային վարչության և ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աշտարակ քաղաքի Գետափնյա փողոցում կրակոցներ են հնչել: 



Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Գարիկ Հովսեփյանը, ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը:

 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանոթյան Պարեկային ծառայության Աարագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի, նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Հարություն Պողոսյանի գլխավորությամբ: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ