Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատում․ մասնակիցների մեջ են համայնքապետարանի աշխատակիցները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

Screenshot_3

Մարտի 23-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ավշար գյուղ չհասած՝ ավտոլվացման կետում, վիճաբանություն է տեղի ունեցել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանը, ոստիկանության  Արարատի  բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյան։

Ոստիկանները տեղում պարզել են, որ Արարատ գյուղի սկզբնամասում գտնվող  ավտոլվացման կետի մոտ վիճաբանության ընթացքում Արարատի մարզի բնակիչներ 34-ամյա Սարո Մարգարյանը, 40-ամյա Հակոբ Մարգարյանը, ով աշխատում է Արարատի համայնքապետարանի կոմունալ ծառայության այգու պատասխանատու և նրանց ընկերները ծեծի են ենթարկել 27-ամյա Մոնթե Մախսուդյանին, պատճառել մարմնական վնասվածքներ, նրա  ազգականին՝ 21-ամյա Հրաչ Մախսուդյանին, պատճառել ֆիզիկական ցավ, իսկ Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Արամազ Հակոբյանը, ով աշխատում է Արարատի համայնքապետարանի կոմունալ ծառայության պետ, ոտքերով և ձեռքերով հարվածներ է հասցրել  Արարատի մարզի բնակիչ 48-ամյա Ալինա Մախսուդյանի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ