Գնել Սանոսյանը և Ջասթին Ֆրիդմանը քննարկել են Հայաստանում էներգետիկայի ոլորտի խնդիրները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24news

l-0x0wh-786x458z-1 (1)

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության միջազգային անվտանգության և զենքի չտարածման բյուրոյի միջուկային էներգիայի առևտրային մրցունակության գծով ավագ խորհրդական Ջասթին Ֆրիդմանի գլխավորած պատվիրակությանը:

Նախարար Սանոսյանը ողջունել է հյուրերին և գոհունակություն հայտնել վերջին շրջանում առկա համագործակցության համար։

Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանում էներգետիկայի ոլորտում առկա հիմնական խնդիրները, մարտահրավերները։

Նախարարի հետ հանդիպումից հետո նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդլայնված կազմով ևս մեկ քննարկում։

--00—ՅՄ