Գնել Սանոսյանն ու Քիշնևի քաղաքապետը պայմանավորվել են փորձի փոխանակում իրականացնել, համագործակցել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

l-0x86wh-2048x1193z-0.3838

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Քիշնևի քաղաքապետ Իոն Չեբանի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Իոն Չեբանը ներկայացրել է Քիշնևի կառավարման իրենց մոդելը, քաղաքային ծրագրերը, առկա դժվարությունները։

Նախարարը խոսել է ԱԼԳ գործընկերության շրջանակում Հայաստանի կողմից իրականացվող ծրագրերի մասին, մասնավորապես, «Կանաչ քաղաք», էներգաարդյունավետ տեխնոլոգիաներ, «Խելացի քաղաք» ծրագրերի մասին։

Քիշնևի քաղաքապետը նշվածի վերաբերյալ ներկայացրել է իրենց փորձը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել փորձի փոխանակում իրականացնել, համագործակցել և համատեղ ծրագրեր իրականացնել։

--00—ՅՄ