4 զոհ ունենք, թշնամին հրթիռակոծել էր նաև Կեչուտի ջրամբարն ու ՀՀ-Իրան էլեկտրահաղորդման բարձրոլտ գծերը

Շրջայց ենք կատարել երկու բնակավայրում, Գեղարքունիքը նման 12 բնակավայր ունի, բայց այն, ինչ երկու բնակավայրում տեսանք, բավարար է մյուս բնակավայրերի մասին պատկերացում կազմելու համար։ Այս մասին այսօր դեսպանների, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, դեսպանատան աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նրա խոսքով՝ թշնամին թիրախավորել է քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքները, այդ մասին է խոսում նաև քաղաքացիական բնակչության շրջանում ունեցած 4 զոհը և 6 վիրավորները։

«Ադրբեջանի կողմից նպատակաուղղված թիրախավորվել են դպրոցներ, մանկապարտեզներ, մարդկանց տներ, արտադրական տարածքներ, դրանց թվում են նաև էլեկտրահաղորդակցման գծեր, կամուրջներ, գազի խողովակներ։ Կա նաև Կեչուտի ջրամբարի հրթիռակոծման, շտապ օգնության մեքենայի թիրախավորման դեպք»,-հավելեց Գնել Սանոսյանը։

Գնել Սանոսյանը նաև նշեց, որ Հայաստանից դեպի Իրան գնացող էլեկտրահաղորդման գծերը հրթիռակոծելուց հետո թշնամին 12 ժամ թույլ չի տվել, որպեսզի մասնագետները վերականգնեն էլեկտրահաղորդման գծերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր