Ճապոնիան պատրաստ է տարբեր տեսակի աջակցություն տրամադրել ՀՀ-ին․ Ճապոնիայի դեսպանը՝ Սանոսյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

շ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Նախարարը կարևորել է երկու երկրների միջև օդային կանոնավոր չվերթերի անհրաժեշտությունը, որը կնպաստի նաև այլ ոլորտների զարգացմանը։ 

Մասանորի Ֆուկուշիման իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարարին Գեղարքունիքի մարզ շրջայց կազմակերպելու համար, ինչը իրենց հնարավորություն է տվել տեղում ծանոթանալ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներին, որոնք իրենք պատրաստվում են ներկայացնել իրենց կառավարությանը։

Դեսպանը նկատել է, որ երկու երկրների միջև առկա են բարեկամական լավ հարաբերություններ, բայցև առկա է չօգտագործված մեծ պոտենցիալ՝ բիզնեսի, առևտրի ոլորտում, որը պետք է անպայման իրացնել։

«Ճապոնիայի համար Հայաստանը շատ կարևոր գործընկեր է։ Հայաստանը շատ ժողովրդավար երկիր է։ Ճապոնիայի կառավարությունը պատրաստ է շարունակել տարբեր տեսակի աջակցություն տրամադրել Հայաստանին։ Ես որպես Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան կուզենայի իմ բոլոր ջանքերը ներդնել, որպեսզի ավելի զարգացնեմ մեր երկու երկրների հարաբերությունները»,-ընդգծել է դեսպանը։ 

--00—ԻԴ