Փաշինյանն Արևմուտքի հետ գործարքի է գնացել, զոհաբերել մեր շահերը, որ ստանա նրա լռությունը. Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

Հայաստանը Արևմուտքի հետ գործարքի է գնացել՝ Արցախի ու հայկական շահերը զոհաբերելու դիմաց ստանալով նրանց լռությունը: Թվում էր՝ միջազգային իրավապաշտպան կառույցները մասնագիտական կառույցներ էին, պարզվեց՝ լավ էլ քաղաքական կառույցներ են, նրանց ձայնը հնարավոր է միացնել ու անջատել: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով օրեր առաջ փաստաբանին ոստիկանների կողմից ծեծի ենթարկելու խնդրին և իրավապաշտպան կառույցների լռությանը:

Անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորման գործընթացին՝ Ռուբեն Մելիքյանը ընդգծեց, որ Աշոտյանի կալանավորումը քաղաքական պատճառներով է. «Արմեն Աշոտյանը Նիկոլ Փաշինյանի ամենախիստ, ամենագրագետ քննադատներից է, քարը քարի վրա չի թողնում, հատկապես Արցախի մասով նրա ստերն ու մանիպուլիացիաները ջրի երես է հանում: Աշոտյանը նաև խորհրդարանական ընդդիմադիր կուսակցության փոխնախագահն է, նա իրազեկում էր հանրությանը վտանգների մասին, հատկապես հիմա, երբ Փաշինյանը մոտ է հերթական դավաճանական փաստաթղթի ստորագրմանը, կարող է խնդիր առաջացնել:

Նրա կարծիքով, տարբերակված մոտեցում է իրականացվում, թե քրեական վարույթ նախաձեռնելու և նրան ներգրավվելու, և թե կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասով: Ես իմ գործընկերների հետ հանրային գործունեություն եմ սկսել ի պաշտպանություն Արմեն Աշոտյանի և մյուս քաղբանտարկյալների, այդ նախաձեռնությանը միացել են հանրային, արվեստի գործիչներ, իրավաբաններ, կրթության, գիտության ոլորտի մասնագետներ, սա ցույց է տալիս, որ շատերը ունեն այն ընկալումը, որ Արմեն Աշոտյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում և նա քաղաքական բանտարկյալ է»,- նկատեց նա: Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ