Փաշինյանը մերժել է Մոսկվային մտնել Միութենական պետություն. նա արտաքին վեկտոր է փոխում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

Փաշինյանը մերժել է Մոսկվային` մտնել Միութենական պետություն. նա արտաքին վեկտոր է փոխում: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ՀՀ նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ Արևմուտքն էր ժամանակին կուլիսներում Ալիևին պարտադրում ճանաչել Արցախի անկախությունը․ եթե այդպես չլիներ, ապա Ադրբեջանը չէր համաձայնի ռուս խաղաղապահների առաքելությանը։ 

Սարգսյանի կարծիքով, եթե ընդդիմադիրները ուզում են փրկել Արցախը, ապա թող գնան, այնտեղ ժամանակավոր բնակվեն։ 

Ըստ նրա՝ փողոցի ընդդիմությունը հակաժողովրդական է, նրանք մերժում են ժողովրդավարությունը՝ դա դիտարկելով որպես մեր անհաջողությունների գլխավոր պատճառ։ 

Մանրամասները՝ տեսանյութում։