Ընդդիմությունն ազդակ է ստացել․ Նիկոլը վախենում է ներքին ու արտաքին օրակարգերի համընկնումից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

Փաշինյանն այսօր վախ ունի, որ արտաքին աշխարհի և ընդդիմության օրակարգերը համընկնում են։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

Նրա խոսքով՝ ընդդիմությունը, ամենայն հավանականությամբ, ազդակներ է ստացել դրսից, և այսօր փողոցային պայքարի ընթացքում տեխնոլոգիաների գրագետ կիրառմամբ հնարավոր է գրանցել արդյունք։

«Դրանք աշխատեցին 2018-ի դեպքերի ընթացքում, կաշխատեն նաև այսօր, գլխավոր հարցն այն է, թե ով է աշխատեցնողը»,- ասել է Քոչարյանը։

Բանախոսի համոզմամբ՝ Փաշինյանին մի քանի անգամ հաջողվել է աշխարհաքաղաքական կենտրոնների հետ երկակի խաղ վարել, բայց այս անգամ, հաշվի առնելով աշխարհում սրվող զարգացումները ՌԴ-ի ու Արևմուտքի միջև, դժվար թե նրան հաջողվի հաղթահարել ստեղծված երկփեղկված իրավիճակը։

Անդրադարձ է կատարվել նաև այլ ուշագրավ հարցերի։

Մանրամասները՝ տեսանյութում։