Ադրբեջանը իր միջազգային օդանավակայաններում դադարեցնում է իրանցիներին վիզաների տրամադրումը 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

visa

2023 թվականի հունիսի 23-ից Ադրբեջանը պատրաստվում է դադարեցնել Իրանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը Ադրբեջանի միջազգային օդանավակայաններում։ Այժմ նրանք պետք է նախապես էլեկտրոնային վիզա ստանան։ 

Ադրբեջանում՝ Իրանի դեսպանատունը խնդրում է իր քաղաքացիներին նախապես «ASAN վիզա» կամ վիզա ստանալ Թավրիզում՝ Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունում, փոխանցում է Sputnik Азербайджан-ը:

Իրանի հետ Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ են 2020 թվականից։

--00—ՍՊ