Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

իւ

Ապրիլի 29-ի ժամը 19.41-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել ռեստորաններից մեկի տնօրենը և հայտնել է, որ կրակոցի ձայն է լսել, հաճախորդներից մեկն էլ վիրավոր է: Ժամը 19.48-ին «Նաիրի» բժշկական կենտրոնից են հայտնել է, որ մի քանի անձանց ուղեկցությամբ հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Թալինի բնակիչ 67-ամյա Ազատ Տ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Ազատ Տ.-ն, նրա որդին և չորս այլ անձինք ռեստորանային համալիրում ընթրելիս են եղել, երբ նրանցից 46-ամյա տղամարդը պայուսակից հանել է ատրճանակը, պատահական կրակոց է արձակվել, ինչի հետևանքով վնասվել է իր ձեռքը, իսկ Ազատ Տ.-ն վիրավորում է ստացել որովայնի շրջանում: Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:

Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ԼՀ