Կրակոցներ՝ Երևանում. 1 հոգի հոսպիտալացվել է, վիրավորի ինքնությունը պարզում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 9, 24News

կրակոց

Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9 փողոցի 9-րդ շենքի հարևանությամբ քիչ առաջ ինքնաձիգից կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով, ըստ նախնական տեղեկության, 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանները: Տեղում հայտնաբերվել են ինքնաձիգից արձակված պարկուճներ:

Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը:

Մանրամասները՝ քիչ ուշ:

--0—LՄ