Ալիևի աչքը պետք է մտցնել վկայությունները, որ նույնիսկ ամբողջ Բաքվի նախկին նահանգը Ադրբեջան չի եղել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

Ամեն անգամ, երբ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը, նկատի ունենալով Հայաստանը, բարբաջում է ինչ-որ մտացածին «Արևմտյան Ադրբեջանի» մասին, պետք է հերթով սրա աչքը մտցնել բազմաթիվ վկայություններն առ այն, որ նույնիսկ իր մայրաքաղաքը և ամբողջ Բաքվի նախկին նահանգը Ադրբեջան չի եղել, իսկ հայությունը մինչնավթարդյունաբերական Բաքվում կովկասյան պարսիկներից հետո թվաքանակով երկրորդն է եղել։

վարդան

Ասվածի հերթական վկայությունը հայտնի ռուս արևելագետ Իլյա Բերեզինի «Ճամփորդություն Դաղստանով և Անդրկովկասով» (1849թ.) գրքից (էջ 254) է։

Ռուսերենով բնօրինակ տեքստի հատվածը կցված է։

--00—ՍՊ