Ըստ բացված քվեատուփերի՝ ոչ մի դաշինք Թուրքիայի խորհրդարանում մեծամասնություն չի կազմում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

b0d487e7-9894-468c-9df7-ccbe9f17a56c.jpg

Թուրքիայում կայացած համապետական ընտրությունների ավարտին բացված 99.99% քվեատուփերի արդյունքներով՝ «Ժողովուրդ» (Cumhur) դաշինքը, որի նախագահի թեկնածուն Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, չի գերազանցում 50%-ը։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Ընդհանուր ընտրողների թիվը 60.774.565 է։ Այս պահին հաշվվել է 53.958.939 քվե։ Վավեր քվեաթերթիկների թիվը 52.620.378 է։ Մասնակցության տոկոսը՝ 88.84։

Նշված քարտեզում կարմիրով ներկված են այն նահանգները, որտեղ հաղթում է ընդդիմադիր «Ազգ» դաշինքը, նարնջագույնով ներկված են այն նահանգները, որտեղ հաղթում է «Ժողովուրդ» (Cumhur) դաշինքը, մանուշակագունով՝ «Աշխատանք և ազատություն» դաշինքը։

--00—ԶՀ