Ադամ Շիֆն ԱՄՆ ղեկավարությանը կոչ է արել աջակցել Արցախի ինքնորոշման իրավունքին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

1109150

ԱՄՆ-ն պետք է դադարեցնի աջակցությունն Ադրբեջանի նախագահ Ալիևի վարչակարգին և պատասխանատվության ենթարկի նրան պատերազմական հանցագործությունների համար: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ այս մասին ասաց ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի փոխնախագահ Ադամ Շիֆը:

Ադամ Շիֆը շեշտեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ Կոնգրեսի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից հաղթանակ էր մարդու իրավունքների, ճշմարտության համար:

«Մենք պետք է անենք ավելին, քան խոստանանք, որ երբեք չենք մոռանա: Մենք պետք է անենք այնպես, որ դա երբեք չկրկնվի», - ասաց Շիֆը՝ հիշեցնելով Ցեղասպանության ընթացքում հայ ժողովրդի կրած սարսափների մասին:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ