Գերմանիայի կառավարության կայքը վերադարձրել է Շոլցի՝ ԱՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին խոսքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

շոլց

Գերմանիայի կառավարության պաշտոնական կայքում տեղադրված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մամուլի ասուլիսի տեքստային տարբերակը խմբագրվել է։ Գերմանիայի կանցլերը չի հրաժարվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտության մասին իր հայտարարությունից: Այդ մասին 24news-ը տեղեկանում է Գերմանիայի կառավարության պաշտոնական կայքից։

գերմանիա

Խմբագրվել և հետ է վերադարձվել Գերմանիայի կանցլերի ելույթի այն հատվածը, որտեղ նա խոսել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի կարևորության մասին:

--00—ՍՊ