ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնականը Հայաստան կատարած երկօրյա այցից հետո մեկնել է Ադրբեջան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

ամն

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Էրիկա Օլսոնը Հայաստան կատարած երկօրյա այցից հետո մեկնել է Ադրբեջան, որտեղ նույնպես հանդիպումներ կունենա երկրի պաշտոնատար անձանց հետ: Հայտնում է Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանությունը։ 

Բաքվում Օլսոնը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և մի շարք բարձրաստիճան ադրբեջանցի պաշտոնյաների հետ․

«Պետքարտուղարի փոխտեղակալ Օլսոնը այցի ընթացքում կվերահաստատի Հարավային Կովկասում ժողովրդավարական, խաղաղ և բարգավաճ ապագայի հասնելու Միացյալ Նահանգների հանձնառությունը», - ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՍՊ