ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել Գրին քարտերի մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

Screenshot 2023-04-19 184654

ԱՄՆ դեսպանության հյուպատոսական գրասենյակն ամեն օր եռանդուն աշխատում է բազմազանության խաղարկային վիզաների (գրին քարտ) տրամադրման ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունից։

«ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքով առաջացած ձգձգումները կանխելու համար Հյուպատոսական գրասենյակը ներկայումս առաջնահերթության կարգով ընթացք է տալիս խաղարկային վիզաների ծրագրով տրամադրվող ներգաղթային վիզաների գործերին՝ եռակի ավելացնելով օրական դիտարկվող գործերի քանակը։ Առավելագույն թվով գործերի ընթացք տալու նպատակով աշխատանքն այս ծավալով  կշարունակվի»,- նշված է հաղորդագրությունում։

--00—ՅՄ