Դուք կամ ձեր թիմը կարող եք ստանալ մինչև 20․000 ԱՄՆ դոլար․ ԱՄՆ դեսպանություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

 

տռռեգտեռգ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է հետազոտական կենտրոնների և կարծիք ձևավորողների համար նոր հնարավորության մասին:

Հաղորդագրության մեջ ասվում է. «Ընդունվում են քաղաքականության  մշակման և/կամ անկախ հետազոտության անցկացման մրցութային առաջարկներ։

Դուք կամ ձեր թիմը կարող եք ստանալ մինչև 20․000 ԱՄՆ դոլար ֆինանսավորում քաղաքականության մշակման մինչև 12 ամիս ժամկետով այն նախագծերի համար, որոնք միտված են աջակցելու կառավարությանը մի շարք առաջնահերթ ուղղություններում՝ թափանցիկ և հաշվետու կառավարում; անկախ, բազմազան և բազմակարծիք լրատվական դաշտ; ձեռներեցություն և ներդրումներ; մարդու իրավունքներ;  քաղաքացիական կրթություն;  երիտասարդների ներգրավում։

Կդիտարկվեն նաև անկախ հետազոտությունների առաջարկներ՝ կապված քաղաքականության և ռազմավարության այնպիսի ուղղությունների հետ, ինչպիսիք են՝ թափանցիկ և հաշվետու կառավարումը; անկախ, բազմազան և բազմակարծիք լրատվական դաշտը; ձեռներեցությունը և ներդրումները;  մարդու իրավունքները; քաղաքացիական կրթությունը;  երիտասարդների ներգրավումը և այլն։

Հայտերն ընդունվում են մինչև 2022թ․ ապրիլի 14-ը։

Մանրամասն տեղեկությունների համար տես ԱՅՍՏԵՂ:

--00--ՍԳ