Բաքվում ԱՄՆ դեսպանությունը կոչ է արել պատասխանատվության ենթարկել հայ ռազմագերիների սպանողներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

․

Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Ադրբեջանի զինվորների կողմից անզեն հայ ռազմագերիների մահապատժի վերաբերյալ վերջին հաղորդագրություններով: Այս մասին նշված է Բաքվում ԱՄՆ դեսպանության Facebook-ի պաշտոնական էջում:

«Մենք կոչ ենք անում լիարժեք և անաչառ քննության։ Ցանկացած վայրագության համար մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- նշված է հաղորդագրության մեջ։

--00--ԱՀ

Տեսանյութեր