Սոթքի հանքավայրի աշխատանքները դեռևս դադարեցված են, ադրբեջանական կրակոցները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

դս

«Սոթքի հանքավայրի աշխատանքները դեռ շաբաթ օրվանից են դադարեցված և դեռ չենք վերսկսել»,- այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը:

«Պարբերաբար կրակոցներ են լինում, ուստի, անվտնագության նկատառումներից ելնելով` աշխատանքները չենք վերսկսում»,- հավելեց Ռուզաննա Գրիգորյանը:

Նշենք, որ երեկ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները կրակն են բացել Սոթքի դիրքերի ուղղությամբ, ըստ ՊՆ հաղորդագրության՝ հայկական կողմը զոհեր և վիրավորներ չունի։

Մերի Մանուկյան

--00—ԱՊ