Սոթք գյուղի ուղղությամբ գիշերը և առավոտյան կրակոցներ չեն եղել․ գյուղապետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News     

սոթ

Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի ուղղությամբ գիշերը և առավոտյան ադրբեջանական կողմից կրակոցներ չեն եղել։ Այս մասին 24News-ին ասաց Սոթքի գյուղապետ Սևակ Խաչատրյանը։

Ըստ նրա՝ իրավիճակը հանգիստ է։ 

ՀՀ պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել, որ սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել:

 

   Սերգեյ Առաքելյան

   --00—ԱՊ