ՊՆ-ն հերքում է Սոթքի ուղղությամբ կրակոցների և քաղաքացիական անձի վիրավորման մասին տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News           

սս

Սոթքի հանքերի ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակոցների և վիրավորի մասին լուրը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին 24News-ին ասաց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Ավելի վաղ տեղեկությունն էր տարածվել, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է Սոթքի հանքերի ուղղությամբ:

Համաձայն տեղեկության՝ վիրավորում էր ստացել աշխատակիցներից մեկը, որին «տեղափոխում են ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալ»։

 

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ

Տեսանյութեր