Սոթքի ուղղությամբ թշնամու կրակոցից վիրավորվել է ՊՆ մեկ զինծառայող, ապա շտապօգնության բուժակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

tat_7660_thumb.thumb_.jpg

Մայիսի 17-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում,  Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է ՀՀ  ՊՆ զինծառայող: Այնուհետև Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել  վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Շտապօգնության մեքենայի ուղղությամբ հակառակորդի բացած կրակից վիրավորվել է նաեւ բուժակը: Պաշտպանության նախարարությունը վիրավորված զինծառայողի և բուժակի առողջական վիճակի մասին լրացուցիչ կհայտնի:

--00—ԶՀ