Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News  

download.jpg

Այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել վիրավորված զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:

«Առողջապահության նախարարությունը դատապարտում է մասնագիտական պարտականությունները կատարելիս բուժաշխատողների և շտապօգնության մեքենայի թիրախավորման հերթական դեպքը:

Նման դրսևորումները դեմ են բոլոր միջազգային հումանիտար օրենքներին, անգամ պատերազմի օրենքներին, և պետք է խստագույնս դատապարտվեն»,- նշում են նախարարությունից:

--00—ԶՀ