Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքերից կրակ է բացել Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

սահման

Ապրիլի 16-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը։

Հայկական կողմը կորուստներ չունի:

Ժամը 10:00 դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

--00—ԼՄ