ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
Ապրիլի 15-16-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնը:
Ապրիլի 16-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Տանյա Ֆայոնի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը տեղի կունենա ապրիլի 16-ին ժ. 11:00-ին, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը (ժ. 11:20-ին):
Հանդիպման արդյունքներով ժ. 12։10-ին Արարատ Միրզոյանը և Տանյա Ֆայոնը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
Հանդիպումը լուսաբանելու համար ՀՀ ԱԳՆ են հրավիրվում օպերատորներն ու լուսանկարիչները, իսկ մամուլի ասուլիսին՝ նաև լրագրողները: Լուսաբանմանը կարող են մասնակցել միայն ԱԳՆ 2025 թ. հավատարմագրումն անցած ԶԼՄ ներկայացուցիչներն՝ ԱԳՆ հավատարմագրման քարտի առկայության պարագայում:
Խնդրում ենք մասնակցության վերաբերյալ տեղեկացնել մինչև ապրիլի 15-ի ժ. 17:00-ն՝ հաստատումը և ԶԼՄ համապատասխան ներկայացուցիչների տվյալներն ուղարկելով [email protected] էլ. հասցեին, իսկ ապրիլի 16-ին ԱԳՆ-ում լինել վերոնշյալ ժամերից համապատասխանաբար 20 րոպե առաջ:
--00—ՅՄ