ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
Ապրիլի 14-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։
Կողմերը կարևորել են հայ-ֆրանսիական համագործակցության շարունակականությունն ու դրա շրջանակներում Տավուշի մարզի ներգրավվածությունը։
Հանդիպման ավարտին հյուրերի կողմից նախատեսվել է այց Ազատամուտի միջնակարգ դպրոց՝ Ֆրանսիական համայնքի կողմից ֆրանսերեն դասագրքերի տրամադրման նպատակով։
--00--ԱՀ