Գեղարքունիքում կմիաձուլվեն առողջության առաջնային պահպանման կենտրոնները. «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

aa

«Փաստ» օրաթերթը գրում է. «Առողջապահության նախարարության և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան մասնագետների կողմից մշակված նախագծով առաջարկվում է լրացում և փոփոխություններ կատարել կառավարության 2006 թ. նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշման մեջ:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Գեղարքունիքի մարզի առողջապահական համակարգերում փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությամբ։ Գեղարքունիքի մարզում գործում են մարզպետի աշխատակազմի ենթակայության 30 առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ, որտեղ աշխատող ընտանեկան բժիշկները, բացառությամբ «Լուսակունքի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ-ի, նաև տնօրեններ են: Այս պարագայում խնդիրներ են առաջանում կազմակերպության կառավարման, վերահսկողության և անհրաժեշտ դեղորայքի և բուժպարագաների ձեռքբերման, որակյալ բժշկական օգնության և սպասարկման իրականացման, արդիական բժշկական սարքավորումներով վերազինման գործընթացի կազմակերպման հարցում (հատկապես քիչ ազգաբնակչություն սպասարկող կազմակերպությունների դեպքում):

Գեղարքունիքի մարզի առողջության առաջնային պահպանման կազմակերպությունների կողմից իրականացվող ծառայությունների արդյունավետության և որակի բարձրացման նպատակով, ավելի հմուտ և օպտիմալ կառավարման համար առաջարկվում է միաձուլման եղանակով վերակազմակերպել առողջության առաջնային պահպանման կենտրոնները՝ «փնջերի»:


Միաձուլման արդյունքում ակնկալվում է վարչական անձնակազմի կրճատում, որը կհանգեցնի «փնջի» վարչական անձնակազմի աշխատավարձի բարձրացմանը, ինչպես նաև կառաջանան տնտեսված, միավորված և խնայված ֆինանսական միջոցներ, որն էլ կուղղվի կազմակերպության արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանը:

Առաջարկվող վերակազմակերպման արդյունքում կմեծանան նաև կազմակերպության կողմից իրականացվող վերջինիս գործունեության համար անհրաժեշտ գնման գործընթացների ծավալները՝ հատկապես պահանջվող դեղորայքի ձեռքբերման համար, ինչը կհանգեցնի մասնակիցների հետաքրքրության աճին, մրցակցության ավելացմանը և գների նվազեցմանը։ Օպտիմալացման արդյունքում որակապես նոր մակարդակի վրա կդրվի նաև մարզում առողջության առաջնային պահպանման օղակում կառավարումը, առաջարկվող վերակազմակերպումը կնպաստի բժիշկ-մասնագետների՝ բացառապես բժշկական օգնություն ու սպասարկում և առավել որակյալ, հասանելի ու մատչելի բժշկական օգնության և սպասարկման իրականացմանը, առողջապահական ցուցանիշների, բնակչության գոհունակության բարելավմանը: Վերազինման արդյունքում որոշակի ծառայություններ ավելի հասանելի կլինեն բնակչությանը, այդ ծառայությունները կմատուցվեն տեղում:
Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։

 


 

--00—ՍՊ