ԱԽ քարտուղարը Եվրահանձնաժողովի նախագահի խորհրդականի հետ քննարկել է խաղաղության հասնելու ՀՀ քայլերը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

 

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հատուկ խորհրդական Էլիզաբետա Բելոնիի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը և կայուն ու հարատև խաղաղության հասնելու ՀՀ կառավարության կողմից իրականացվող հստակ քայլերը: Մտքեր են փոխանակվել ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ:

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության մի շարք նախագծերի իրականցման ընթացքին և առկա հնարավորություններին:

–00—ՅՄ