Կրակnցներ՝ Աբովյանում հայտնի «Գանձակ» հացատան մոտ. կասկածյալը դիմել է փախուստի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

 

Երեկ՝ ապրիլի 15-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջան թաղամասում՝ Ա. Ավագյան փողոցում գործող «Գանձակ» ռեստորանային համալիրում կրակոցներ են հնչել: 
 
Ժամանել են քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալներ Արմեն Պետրոսյանը, Վահե Մուշեղյանը. Կոտայքի մարզի քրեական վարչության պետ Արթուր Զաքարյանը: 
 
Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է և օպերատիվ տեղեկություններով քրեական ոստիկանները պարզել են, որ ժամը 20:15-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Մեխակ Թադևոսյանը իր անվամբ հաշվառված «Սայգա» տեսակի հրազենով իր կողմից վարած «Mercedes Maybach» մակնիշի «10 US 001» համարանիշի ավտոմեքենայից նշված ռեստորանային համալիրի մոտ անհասցե կրակոցներ են արձակել օդ, ինչից հետո «Maybach»-ով դիմել է փախուստի: 
 
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ Մ. Թադևոսյանին և հանցագրոծության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: 

–00–ԱՀ