ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
ԱՄՆ-ն առաջ է շարժվում Ուկրաինայի հարցով գործարքի կնքման շուրջ Ռուսաստանի հետ բանակցություններում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիֆ Ուիթոֆը:
Նա նշել է, որ Սանկտ Պետերբուրգում կայացած բանակցությունները թույլ են տվել հասկանալ, որ Պուտինը մշտական խաղաղություն է ցանկանում։
«Խաղաղության մասին պայմանավորվածությունը անվտանգության երաշխիքների, ինչպես նաև Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերից հրաժարվելու մասին է: Քննարկումները դուրս են տարածքային հարցի շրջանակներից»,- հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիֆ Ուիթոֆը:
--00—ՍՊ