«Արմավիր» ՔԿՀ տեղափոխված կալանավորված անձի կոշիկների միջից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

.

Ապրիլի 14-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները խուզարկության են ենթարկել ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունից հիմնարկ տեղափոխված կալանավորված անձ Վ․Խ․-ին։ Հայտնում են ՔԿԾ-ից:

Խուզարկության արդյունքում պարզվել է, որ Վ․Խ․-ի հագին եղած կոշիկների ներբանների մեջ թաքցված է 2 բջջային հեռախոս։

Փաստի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։


--00--ԱՀ