Իսրայելյան փողոցի ավտոտնակներից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել է «Volkswagen ID․4» մակնիշի մեքենա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

Հրդեն Երևան

Ապրիլի 11-ին` ժամը 07։22-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսրայելյան փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսրայելյան փողոցի թիվ 43 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:42-ին, մարվել` 07:50-ին: Այրվել են «Volkswagen ID․4» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Հ․ Ս․) կողային հատվածը՝ մասամբ, էլեկտրական մալուխ և երկու ներքնակ։

--00—ԼՄ