Երևանում՝ ավտոտնակում, հրդեհ է բռնկվել․ ամբողջությամբ այրվել «Dodge» մակնիշի ավտոմեքենա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News 

ԱԻՆ

Մայիսի 4-ին, ժամը 19:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Միքայելյան փողոցի թիվ 80 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:52-ին, մարվել՝ 20:12-ին: Ավտոտնակում ամբողջությամբ այրվել են «Dodge» մակնիշի ավտոմեքենա, կենցաղային իրեր և ավտոպահեստամասեր՝ մասամբ, և ջերմահարվել տանիքի երկաթյա կառուցատարրերը (մոտ 15 քմ):

Հրդեհի հետևանքով ջերմահարվել է նաև մոտակայքում կայանած «Toyota Ipsum» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածը: