Տիգրան Ավինյանը հայտարարագրել է ավտոտնակ, 2  Bitcoin և 0 դոլար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News  

Ավինյան

 
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ներկայացրել է  ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի 2019 թվականի տարեկան հայտարարագիրը:

Ըստ հայտարարագրի՝ Ավինյանը 2014 թվականին նվիրատվություն է ստացել ավտոտնակ՝ Կենտրոն վարչական շրջանում։  Փոխվարչապետը կանխիկ գումար, արժեթղթեր, տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։

Հայտարարագրում կա 2  Bitcoin, տարվա սկզբին 1 մլն 651 հզր դրամ բանկային հաշվին, տարվա վերջին՝ 4365 դրամ։ Տարվա սկզբին հայտարարագրված 2760 դոլարից ավարտին եղել է 0 դոլար։

Ավինյանը որպես աշխատավարձ նշել է 19 մլն 635 հզր դրամ:

Տիգրան Ավինյանի կինը՝ Մարիամ Պահլավունին, հայտարարագրել է 280 հզր դրամ՝ հաշվին, որպես աշխատանքի վարձատրություն՝ 3 մլն 668 հզր դրամ: Նա նաև հայտարարագրել է MITSUBISHI մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2018 թվականին։

 --0—ՄՀ