Արցախում կան մարդիկ, որ փողոցում, ավտոտնակում, մեքենայում են գիշերում՝ մնալու տեղ չունեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

«Մեկ տարվա ընթացքում իշխանությունը հյուրանոցների վրա 1.7 մլրդ է ծախսել, դա հարստանալու ձև է, այդ գումարով հնարավոր էր մարդկանց կացարաններով ապահովվել: Պատերազմից մեկ ամիս հետո ես խոսել եմ տնակների մասին, սակայն ասացին՝ անհնար է, բայց  փաստորեն եղել են  կազմակերպություններ, որոնք պատրաստ են եղել անվճար տրամադրել, իսկ իշխանությունը չի համաձայնել։ Ո՞վ չգիտի, որ շինարարությունը ամենամեծ բիզնեսն է, իսկ մեկ տարում, որևէ շենք շահագործման չեն հանձնել»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ  պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Կառավարության նախագծով մինչև 2024 թվականը պետք է բնակարանների բաշխում անեն, բայց մարդիկ այս պահին բնակարանի խնդիր ունեն: Արցախում կան մարդիկ, որ ծանոթի մեկ տնից մյուսի տուն են գնում կամ փողոցում, ավտոտնակում կամ մեքենայում են գիշերում, որովհետև մնալու տեղ չունեն»,- նշեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։