Ավտոտնակում մեքենայի հրդեհի հետևանքով քաղաքացին այրվածքներ է ստացել

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

․

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 8-ին, ժամը 17։51-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Հովնաթանի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. կա տուժած:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարուժանի փողոցում:

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 18:28-ին, մարվել՝ 18:46-ին: Երկհարկանի տան առաջին հարկում գտնվող ավտոտնակում այրվել է «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենա: Դեմքի շրջանում այրվածքներ ստացած բնակիչը հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ:

--00--ԱՀ