Արտակարգ դեպք Կոտայքի մարզում․ Hyundai-ի վարորդը ձեռքերի և դեմքի հատվածում ստացել է այրվածքներ

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 14, 24News

օօ

Այսօր՝ մայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 24 կմ-ում «Չայնիի» ոլորաններում, ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենայում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Shamshyan-ը:

Օպերատիվորեն ժամանել են ՓԾ Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտ հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ 

Տեղում տարածքը սահմանազատել են նուն վաշտի ավագ պարեկ Սուրիկ Բաղդասարյանն ու կրստեր պարեկ Ալբերտ Հովհաննիսյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա։

Օպերատիվորեն ժամանել են նաև Աբովյանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենայի վարորդին։

Պարզվել է, որ ավտոմեքենայում ընթացքի ժամանակ գազաբալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ սրահում կուտակված գազի բռնկմամբ, ինչը ինքնամարվել է, վարորդը ձեռքերի և դեմքի հատվածում ստացել է այրվածքներ։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը։

 --00—ԱՊ