ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News
Ապրիլի 4-ին՝ ժամը 04:01-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամրակից գյուղում այրվում է խոտի դեզ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ գյուղի 1-ին փակուղու տներից մեկի մոտակայքում գտնվող կիսակառույց ավտոտնակում այրվում է «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքնա. տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:18-ին, մարվել՝ 04:48-ին: Այրվել են ավտոտնակի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 20 քմ) և «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան:
--00—ԼՄ