Գետափ գյուղի մոտ «Nissan Teana»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել․ մեքենայում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

նկար

Ապրիլի 8-ին՝ ժամը 00։27-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

նկար

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 121-րդ կմ-ին «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Մ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։39-ին, մարվել՝ 01։06-ին: Մասամբ այրվել են ավտոմեքենայի անվադողերը, սրահը և շարժիչի հատվածը։

Փրկարարներն ավտոմեքենան տեղափոխել են ավտոքարշակի վրա:

նկար

--00—ԼՄ