Հրդեհ՝ Եղեգնաձորում. այրվել է տանիքն ամբողջությամբ և դրա տակ գտնվող կենցաղային իրերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

Մայիսի 21-ին՝ ժամը 01:00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Նոր Ավան թաղամասի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:06-ին, մարվել՝ 02:26-ին: Այրվել են տան տանիքի թիթեղյա ծածկի (72 քմ) փայտյա կառուցատարրերը՝ ամբողջությամբ և տանիքի տակ գտնվող կենցաղային իրեր: