Ուժեղ քամին պոկել է Գետափ գյուղի դպրոցի տանիքի ծածկը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

05132328a76c3ff07e4603a990fdedc0bc0833

Մայիսի 13-ին՝ ժամը 14։21-ին, Վայոց Ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափ գյուղի 10-րդ փողոցում գտնվող դպրոցի տանիքի երկաթե ծածկը պոկվել և մասամբ կախվել է։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ ուժեղ քամուց պոկվել է դպրոցի տանիքի թիթեղյա ծածկից (250 քմ) մոտ 15 քմ հատված։ Փրկարարներն ուղղել են ծածկը։

--00—ՅՄ