Երևանում ուժեղ քամու հետևանքով վնասվել են շենքի թիթեղներ, ծառեր, գովազդային վահանակներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

․

Մարտի 25-ին, ժամը 14։35-ից 17։40-ը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում, Մոլդովական, Բայրոնի, Ֆուչիկի փողոցներում ուժեղ քամու հետևանքով վնասվել են շենքի թիթեղներ, ծառեր, գովազդային վահանակներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Փրկարարներն իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ, սահմանազատել տարածքները, ամրացրել շենքի տանիքի թիթեղները և իրականացրել հերթապահություն։

--00--ԱՀ