Դավթաշենի կամրջի վրա 29 ավտոմեքենայի բախման հետևանքով տուժածներ կան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

86399_b

Դեկտեմբերի 20-ին, ժամը 07։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների բախվել է 29 ավտոմեքենա. կա երկու տուժած:

Դեպքի վայրում աշխատում են փրկարար ծառայության և ոստիկանության աշխատակիցները։

ժամը 11։20-ի դրությամբ երթևեկությունը վերականգնվել է։

--00—ՅՄ