ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News
Օգոստոսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Նոր Գեղի գյուղի Ս. Թևոյան փողոցում բախվել են Նոր Գեղի գյուղի բնակիչ՝ 54-ամյա Գուրգեն Սադոյանի վարած Mercedes մակնիշի և Նուռնուս գյուղի բնակիչ՝ 24-ամյա Գարիկ Ավադարյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Գ. Ավադարյանը, նրա ուղևորներ՝ Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 21-ամյա Աղասի Գրիգորյանը և Նոր Գեղիի բնակիչ՝ 33-ամյա Թեհմինե Ղարայանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
--00—ՄՀ