Փաշինյանը թիմակիցներին արգելել է Արցախի վերաբերյալ ո՛չ թթու, ո՛չ քաղցր խոսք ասել․ «Իրավունք»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

․

«Իրավունք» թերթը գրում է. «Արցախի թեմայով հնարավորինս խուսափեք որեւէ մեկնաբանություն տալ»` նման կոչով է դիմել վերջին երկու հանդիպումներին Փաշինյանը թիմակիցներին: Այս մասին տեղեկանում ենք հանդիպման ներկաներից, ովքեր հանդիպման մանրամասների վերաբերյալ խոսել են մտերմիկ շրջապատում: Մասնավորապես, այդ հարցը խիստ չի դրվել միայն Գագիկ Մելքոնյանի եւ Աղազարյանի առաջ:

Օդում կախված լուրերի համաձայն՝ Փաշինյանը վերջիններիս ասել է` ձեր ասածը սրերով չեն ընդունում, մնացածին կարելի է ասել` արգելվել է Արցախի վերաբերյալ ո՛չ թթու, ո՛չ քաղցր խոսք ասելը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ