Ըմբիշ Վազգեն Թևանյանը, հաղթելով թուրք մրցակցին, նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

վազգեն

Իսպանիայում ընթացող առաջնության 65 կգ քաշային կարգի եզրափակիչում ըմբիշ Վազգեն Թեւանյանը նվաճեց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի՝ մինչեւ 23 տարեկանների չեմպիոնի կոչումը:

2020-ի աշխարհի գավաթակիրը մրցեց Թուրքիայի ներկայացուցիչ Համզա Ալաջայի հետ եւ լարված պայքարում հաղթեց 8:4 հաշվով:

Վազգեն Թեւանյանը 2021 թվականի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում դարձել էր արծաթե մեդալակիր:

Չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո Թեւանյանը Հայաստանի եռագույնով չեմպիոնական շրջան կատարեց:

--00—ԼՄ